30 սեպտեմբերի 2016 - 17:17 AMT
Ուկրաինան և Ադրբեջանը կարող են հակատանկային զենքի համատեղ արտադրություն սկսել

Ուկրաինան և Ադրբեջանը մտադիր են Ադրբեջանում հակատանկային զենքի և այդ զինատեսակների կառավարվող հրթիռների համատեղ արտադրություն ստեղծել: Այդ մասին հայտնլ են «Ուկրսպեցէքսպորտ» ձեռնարկության մամուլի ծառայությունում, որը Ուկրաինայում ամեն տեսակի սպառազինության և զինտեխնիկայի հիմնական արտադրողն է ու արտահանողը: Այն մտնում է «Ուկրօբորոնա» կոնցերնի մեջ:

Այդ հարցի շուրջ բանակցում են ուկրաինական պետական ընկերության տնօրեն Պավել Բուկինն ու Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Թոֆիկ Ռաֆիևը սեպտեմբերի 27-30-ը Բաքվում ընթացող ADEX-2016 ռազմարդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում:

Քննարկվել են նաև «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրի արդիականացման հնարավորությունները, գործող պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև համագործակցության հեռանկարային ուղղությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն (MOEX:VERR) և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիացիոն ձեռնարկությունն Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տիպի քաղաքացիական ուղղաթիռների նորոգման համատեղ ընկերություն կբացեն:Նշվում է, որ հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանում նորոգման կենտրոնի հնարավորությունները և վերանորոգել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ:

Բաքվում ընթացող ADEX-2016 ցուցահանդեսում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրում է մարտական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները: