15 մայիսի 2007 - 16:17 AMT
ՀՀԿ-ն մտադիր է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2008 թվականի նախագահական ընտրություններում
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մտադիր է առաջադրել ՀՀԿ նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2008 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Սակայն վերջնական որոշումը, բնականաբար, վարչապետ Սերժ Սարգսյանինն է»,-ընդգծել է Շարմազանովը:

Մայիսի 12-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաղթահարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (առաջնորդ` վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը (նախագահ` ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությունը (առաջնորդ` ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան):