3 հոկտեմբերի 2016 - 10:51 AMT
Փաշինյան. Գյումրիում և Վանաձորում ՔՊ-ն ծանր պարտություն է կրել

Գյումրիում և Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծանր պարտություն է կրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»,- նշել է Փաշինյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն ՔՊ-ն գյումրիում ստացել է 638 քվե, Վանաձորում՝ 1617 քվե: