3 հոկտեմբերի 2016 - 17:57 AMT
«Մեխանիկա-2016» 3-րդ միջազգային գիտաժողով-դպրոցը մեկնարկել է

Հոկտեմբերի 3-ին` Ծաղկաձորում, մեկնարկել է երիտասարդ գիտնականների «Մեխանիկա-2016 3-րդ միջազգային գիտաժողով-դպրոցը»:

Գիտաժողովի ընթացքում հայ և ռուս գիտնականները կներկայացնեն 40 պլենար և 8 ստենդային զեկույց՝ նվիրված մեխանիկայի արդի խնդիրներին:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:

Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի գիտական խորhուրդը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազզային պոլիտեխնիկական համալսարանը: