2016 թվականի առաջին 9 ամսում Սուպսայի, Նովորոսիյսկի և Ջեյհանի նավահանգիստներից արտահանվել է մոտ 15.074 մլն տոննա նավթ՝ 2015 թվականի առաջին նույն ժամանակաշրջանի ավելի քան 16.242 մլն տոննայի համեմատ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական նավթի արտահանումն, այսպիսով, կրճատվել է մոտ 7.2%-ով:
Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով:
Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել էր 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում: Ռուբլին ու մանաթը նավթի ցածր գների պայմաններում արժեզրկվել են ավելի քան 100 տոկոսով: