4 հոկտեմբերի 2016 - 10:35 AMT
ՀՀ-ից 1-ին օդանավը հումանիտար օգնություն է հասցրել Սիրիա

Մարդասիրական օգնությամբ Հայաստանից ուղևորված առաջին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրէջք է կատարել սիրիական Հմեյնիմ ավիաբազայում։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան միկրոբլոգը՝ հայտնելով, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղում այն ընդունել է:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: