Facebook սոցցանցը գործարկում է Marketplace առևտրի հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան ապրանքներ վաճառել ու գնել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ծառայությունը կհայտնվի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջիկա օրերին: Օգտվել հնարավոր կլինի սոցցանցի բջջային հավելվածի միջոցով: Facebook-ը բացառապես միջնորդի դեր է ստանձնում վաճառողի և գնորդի միջև: Սոցցանցն ապրանքի համար վճարման կամ առաքման գործառույթներ չի ստանձնում:
Ծառայությունը հասանելի կլինի միայն 18-ից բարձր տարիքի անձանց համար: Ընկերությունը մտադիր է ընդլայնել ծառայության ներկայության աշխարհագրությունը, ինչպես նաև առաջիկա ամիսներին կարող է տարբերակ ստեղծել անհատական համակարգչի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։