16 մայիսի 2007 - 18:54 AMT
Հաջորդ այցելության ժամանակ Հարավային Կովկաս Պիտեր Սեմնեբին մտադիր է այցելել Ղարաբաղ
Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի այցը Հայաստան ենթադրաբար կկայանա հունիսին: «Այցելության ժամկետը կախված է այն պաշտոնատար անձանց ժամանակցույցից, որոնց պետք է հանդիպի Պիտեր Սեմնեբին: Այցը Լեռնային Ղարաբաղ ուժի մեջ է մնում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Պիտեր Սեմնեբիի գրասենյակում: Պիտեր Սեմնեբին կայցելի Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակներում:

Հայաստանում ենթադրվում է Պիտեր Սեմնեբիի հանդիպումը ՀՀ նախագահի, արտգործնախարարի, այլ պաշտոնյաների հետ: