25 հոկտեմբերի 2002 - 19:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոկտեմբերի 28-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակի գլխավորած պատվիրակությունը: Լեհաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ, ծանոթանալու է ՀՀ Ազգային ժողովի խմբերի եւ հանձնաժողովների աշխատանքին: