Քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներն ազատվել են պաշտոնից։
Կառավարության նիստի ընթացքում գործադիր մարմինը հավանության է արժանացրել պաշտոնանկության մասին երկու նախագիծ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիր մարմնի որոշմանն է ներկայացրել Էդգար Գևորգյանին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը, որը Կառավարությունն ընդունել է, գրում է Tert.am-ը։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը գործադիրի որոշմանն է ներկայացրել Արմեն Կարապետյանին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Որոշման նախագիծն ընդունվել է։
ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից` տեղը զիջելով Վահե Հակոբյանին: