Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն է անցկացրել:
Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Ռյազանին» լրացուցիչ ժամանակում՝ 89:93 ընդհանուր հաշվով:
Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում պարտվել են 20:22 հաշվով, 2-րդ քառորդում հաղթում էին 20:12 հաշվով։
3-րդ քառորդում «Ռյազանն» առջևում էր՝ 23:21։ Վերջին քառորդում հիմնական ժամանակից վայրկյաններ առաջ հաշիվը հավասարվել է՝ 82:82:
Երևանի նորակազմավորված «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազում են Հայաստանի հավաքականի խաղացողները, մասնակցում է Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը: Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցում են 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները ռուսական են:
2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: