«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը` հոկտեմբերի 7-17-ը, ՀՀ Լոռու մարզում, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացնի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով:
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Անցկացվում էՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնին մասնակցում է 20 արվեստագետ. առաջին անգամ չին և հայ նկարիչները ստեղծագործական համատեղ աշխատանքի շրջանակում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները:
Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում: