7 հոկտեմբերի 2016 - 14:56 AMT
ՊՆ-ն դեսանտավորման վարժանքներ է անցկացրել

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ից 5-ը անցկացված ուսումնական վարժանքների ընթացքում հղկվել են ռելիեֆային բարդ պայմաններում ցածր բարձրություններից անձնակազմի դեսանտավորման և ուղաթիռից բեռների իջեցման հմտությունները: