Բրիտանական Pink Floyd ռոք խմբի երաժիշտները վերամիավորվել են սատարելու համար Իսրայելում ձերբակալված Պաղեստինին սատարող ակտիվստ կանանց:
Ավելի վաղ Իսրայելի ՌԾՈւ ձերբակալել էին «Զեյթուն» նավը և ուղեկցել այն մինչև Աշդոդ նավահանգիստը, որտեղ ուղևորության 13 մասնակից կանանց կալանքի տակ են պահում մինչ արտաքսելը:
Ըստ կազմակերպիչների, ուղևորության մասնակիցների թվում են խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Քորիգան Մագուայերը Հյուսիսային Իռլանդիայից, Ալժիրից պատգամավոր Սամիրա Դուաիֆիան, ԱՄՆ պաշտոնաթող գնդապետ և դիվանագետ Էնն Ռայթը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակից Մինա Խաբարլուն և օպերատոր Խոդա Ռահմեն, որն ըստ առաքելության կայքի տեղեկատվության բնակվում և աշխատում է Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դևիդ Գիլմորը, Նիկ Մեյսոնը և Ռոջեր Ուոթերսը միասնական են «Ազատության տորմիղին» աջակցելու հարցում և դատապարտում են նրա մասնակիցների ձերբակալությունը չեզոք ջրերում Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից»,-ասվում է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Գազայի հատվածի ծովային շրջափակումն Իսրայելի իշխանությունները բացատրում են ծայրահեղական պաղեստինյան խմբավորումներիին զենքի մատակարարումը կասեցնելու անհրաժեշտությամբ: Իրավապաշտպան կազմակերպությունները դա հավաքական պատժի ապօրինի միջոց են համարում և բազմիցս են անկլավի ափերի մոտ հումանիտար բեռներով և համերաշխության պատվիրակություններով նավեր ուղարկել: