19 մայիսի 2007 - 15:25 AMT
ԼՂՀ. Բաքվի ԶԼՄ-ները դեզինֆորմացիա են տարածել գերմանական պատվիրակության այցելության վերաբերյալ
Գերմանիայի ԱԳՆ-ն «որեւէ տեղեկություն չունի այդ երկրի քաղաքական, հասարակական եւ գործնական շրջանի ներկայացուցիչների այցելության մասին Լեռնային Ղարաբաղ»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղար Նասիմի Աղաեւը: Նրա խոսքերով, «գերմանացի դիվանագետները հայտարարել են, որ կառավարության մակարդակով Լեռնային Ղարաբաղ այցելություններ չեն կազամկերպվում»: «Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների այցելությունը ԼՂՀ չի կարող վերահսկվել կառավարության կողմից, քանի որ մասնավոր բնույթի են»,- պնդում է Աղաեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ում առկա ոչ պաշտոնական աղբյուրը, ադրբեջանական կողմը հերթական անգամ դեզինֆորմացիա է տարածում: «Գերմանիայի պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում ծանուցողական այցելությամբ, այն գլխավորում է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի պրոֆեսոր Էկխարտ Ստրատենշուլտեն, դրա կազմում են գործարարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ»,- նշել է աղբյուրը: