19 մայիսի 2007 - 15:41 AMT
Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանական ինքնաթիռները
«Եվրասիա» թուրքական ընկերությունը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը $200 հազար չմուծելու մեջ: Ադրբեջանական ինքնաթիռների ձերբակալման մասին որոշումն ընդունել է Անկարայի 16-րդ գործադիր դատարանը: «Եվրասիա» թուրքական ընկերությունը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը $200 հազար չմուծելու մեջ: Դատական վճռից հետո ձերբակավել են «Ազալ» պետական ընկերության բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են Աթաթուրքի անվան ստամբուլյան օդանավակայանում:

Ադրբեջանի կառավարությունում իրավիճակը չեն մեկնաբանում, «Ազալում» ադրբեջանական ինքնաթիռների ձերբակալման մասին տեղեկատվությունը հերքել են, նշելով, որ իրենք տեղեկություն չունեն թուրքական դատարանի որոշման մասին, հաղորդում է ԱՊԱ-ն: