Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա սիրիացի Ջաբեր ալ Բաքրին, որին կասկածում են Հեմնիցե քաղաքում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ, հայտնոււմ է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:
Հոկտեմբերի 8-ին հայտնին դարձավ, որ Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացնում Հեմնիցե քաղաքում` ահաբեկչական գործողության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի օգտագործման կասկածանքով: Գործողության վայրում պայթյուն տեղի ունեցավ, սակայն ավելի ուշ իրավապահները հայտարերցին, որ պայթյունն իրականացրել են համապատասխան իրավապահ մարմինները:
Հեմնիցեում պայթյունի կանխման մասին հաղորդագրությունից հետո, ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել կասկածյալի բնակարանում, սակայն Ալ Բաքրին հաջողվել էր հեռանալ դեպքի վայրից:
Խուզարկություևնների արդյունքում հայտնաբերվել է մի քանի հայրուր գրամ պայթուցիկ: Ձերբակալելով Ալ Բաքրին` իրավապահները ստուգում են նրա ծանոթներին: Արդյունքում ձերբակալվել է ևս 3 մարդ, որից 2-ին արդեն ազատ են արձակել: