10 հոկտեմբերի 2016 - 11:58 AMT
Եմենի ափերի մոտ ԱՄՆ ռազմանավ է հրթիռակոծվել

ԱՄՆ ՌԾՈւ էսկադրային ականակիր USS Mason ռազմանավը հոկտեմբերի 9-ին հրթիռակոծության է ենթարկվել Եմենի ափերի մոտ: Ըստ Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի, միջադեպը տեղի է ունեցել Կարմիր ծովում` Եմենի ափերի մոտ:

Հրթիռակոծությունն իրականացվել է ապստամբ հուսիթների կողմից վերահսկվող տարածքից: Մի ժամվա ընթացքում նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, սակայն, ոչ մեկը չի հասել թիրախին, և ընկել է ծովը, հայտնում է RBK-ն Reuters-ի վրա հղումով:

Տուժաներ չկան, ռազմանավը ևս ոչ մի վնասվածք չի ստացել, հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Վերջերս ավիահարված հասցվեց Եմենի մայրաքաղաք Սանայում սգո թափորին, որի հետևանքով 140 մարդ զոհվեց, ևս 500-ը` վիրավորվեց: Միջադեպը տեղի է ունեցել բարձրաստիճան ապստամբ հուսիթի հուղարկավորության ժամանակ:

Հուսիթների կառավարությունը գրոհի համար մեղադրում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որտեղ հերքում են իրենց մեղսակցությունն ավիահարվածին: