«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 1000-ի, հայտնում է Reuters-ը:
Ավելի հաղ հայտարարվել էր 877 զոհի մասին:
Փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել:
Փոթորկի զոհերի քանակը երկրում արագ աճում է: Տեղական իշխանությունները հայտարարել են եռօրյա սուգ:
ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնը հոկտեմբերի 9-ի առավոտյան հայտնել է, որ «Մեթյու» փոթորկի ուժգնությունը, որը մոլեգնում է Կարիբյան ծովի ավազանում և հասել է ԱՄՆ հարավ-արևելայն ափ, թուլանում է, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության, փոթորկից հետո ավելի քան 1,5 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:
«Մեթյու» փոթորիկն ամենահզորն է Ատլանտյան օվկիանոսում 2007-ից ի վեր: Այժմ փոթորիկը մոտենում է ԱՄՆ ատլանտյան ափին: Միլիոնավոր մարդիկ հեռացել են տներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում: