21 մայիսի 2007 - 16:25 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն այսօր ժամանում են Երեւան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) մայիսի 21-ի երեկոյան կժամանեն Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, չի բացառվում միջնորդների այցելությունը Ստեփանակերտ: Հայաստանից համանախագահները կմեկնեն Ադրբեջան: Ներկայիս այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որ կայանալու է հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակներում: