10 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT
Բրիտանացի նախարարներին արգելել են Apple Watch կրել`«ռուս հաքերների» պատճառով

Բրիտանացի նախարարներին արգելել են կառավարության նիստերի ժամանակ Apple Watch կրել այն մտավախությունից ելնելով, որ ռուս հաքերները կարող են «կոտրել» դրանք:

Դևիդ Քեմերոնի կառավարության օրոք մի քանի նախարար կրել է Apple Watch: Թերեզա Մեյի կառավարությունում կարծում են, որ այդ գաջեթները կարող են օգտագործվել որպես գաղտնալսման սարք, հայտնում է ՌԲԿ-ն The Telegraph-ի վրա հղումով:

Նշվում է, որ նախկինում նույն պատճառով նախարարներին արգելվեց նիստերի ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից:

«Ռուսները փորձում են ամեն ինչ կոտրել»,-մեջբերում է պարբերականը աղբյուրներից մեկի խոսքերը:

Վաշինգտոնը մեղադրում է Ռուսաստանին Դեմոկրատական կուսակցության դեմ հաքերային հարձակումներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերին Bloomberg-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել էր Ռուսաստանի մեղսակցությունը ԱՄՆ դեմոկրատների դեմ հաքերային հարձակումներին: