10 հոկտեմբերի 2016 - 15:12 AMT
Պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին ու ռազմական կցորդին

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանեշվիլիին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-վրացական բազմակողմ գործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր: