«Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցությանը, որը երկրում անցած խորհրդարանական ընտրություններին ստացել է ձայների 4.998%-ը, դեռևս կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքի անհրաժեշտ ձայները:
88132 ձայն հավաքած կուսակցությանն անհրաժեշտ է ևս 35 ձայն:
Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Մանանա Միկելաձեն հայտնել է, որ տվյալները վերջնական չեն՝ ամփոփ արդյունքները հայտնի են դառնալու 19 օրվա ընթացքում:
«Բավական կլինի արդյոք 4.998%-ը խորհրդարան անցնելու դեպքում, թե ոչ, կքննարկի ԿԸՀ-ը», - ասել է նա:
Հոկտեմբերի 8-ին կայացած ընտրություններին հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով 48.6%, «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 27.1%: Մնացած ուժերը չեն հաղթահարել 5% շեմը: