Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու:ՌԴ մշակույթի նախարարությանը հղումով Interfax-ը հաղորդում է, որ օրական ցուցահանդեսը միջինում 5.5 հազար այցելու է ունենում:
Նախարարությունից հայտնել են, որԱյվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է անգամ Վալենտին Սերովի ցուցահանդեսին:
Ցուցասրահներ այցելուներին թույլ են տալիս մտնել 250-հոգանոց խմբերով 30 րոպե ժամանակով:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին, կգործի մինչև նոյեմբերի 20-ը: