Ռուսաստանը չի հրաժարվում Սիրիայի գծով ԱՄՆ հետ երկխոսությունից, սակայն պատրաստ է կառուցել այն հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Անատոլի Անտոնովը Պեկինում կայացած Սյանշանի անվտանգության համաժողովում:
Նա նշել է, որ Ռուսաստանը հետևողական և հանգիստ կշարունակի պայքարը ահաբեկիչների դեմ, անկախ անհիմն մեղադրանքներից, կանխելու համար իրավիճակի սրումը Սիրիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք չենք հրաժարվում ԱՄՆ հետ երկխոսությունից, սակայն պատրաստ ենք կառուցել այն իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Հետագայում ևս կփոխգործակցենք միջազգային հանրության հետ, ՄԱԿ-ում, այդ կազմակերպության Անվտանգությնա խորհրոդում»,-ասել է Անտոնովը:
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին օրինագիծը: Այն ենթադրում է պատժամիջոցների կիրառում Իրանի և ՌԴ դեմ Ասադին սատարելու համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությանը` «Ջեբահթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու վերաբերյալ, հանուն քաղաքի փրկության: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: