Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում առավոտյան ժամերին ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվել. ձերբակալվել է ընդդիմադիր քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության մոտ 50 անդամ:
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն իրականացնելու և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար, թուրքական T24.com.tr կայքին հղումով գրում է Tert.am-ը:
ՔԱԿ քրդական կազմակերպության հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978-ին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
Կարդացեք նաև՝ Թուրքիայում 1.5 ամսում սպանվել է 417 քուրդ զինյալ, 88 թուրք զինվոր