11 հոկտեմբերի 2016 - 14:57 AMT
Ֆինանսների փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին:

«Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Պավել Սաֆարյանին ազատել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 10-ի հրամանով ազատել է Ռուզաննա Վարդանյանին կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:

Հոկտեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումների համաձայն պաշտոնից ազատվել էին նաև քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները: