22 մայիսի 2007 - 15:14 AMT
ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը
Մայիսի 23-24-ին Բելգրադում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մշտական հանձնաժողովի նիստում ի թիվս այլ հարցերի կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի շրջաններում հակամարտությունների ընթացքում Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհայտ կորած անձանց վերաբերող եւ 2007 թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցները, որոնք կներկայացնի Լեո Պլատվոետը: