11 հոկտեմբերի 2016 - 18:48 AMT
Շախմատային միաժամանակյա խաղ է անցկացվելու. Միջոցները կուղղվեն բարեգործությանը

Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի ակումբի անդամ, շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոն Արիաննե Կաուիլլին հոկտեմբերի 12-ին շախմատային միաժամանակյա բարեգործական խաղ կանցկացնի մոտ 40 խաղատախտակի վրա:

Շախմատային խաղին որպես հովանավոր մասնակցելու ցանկություն են հայտնել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական ու մշակույթի գործիչներ:

Նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցություն:

Բարեգործական խաղի նպատակն է միջոցներ ներգրավել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաններին հասանելի դարձնելու նպատակով վերակառուցելու համար:

Միջոցառումը իրականացվում է Հայաստանի շախամատի ակադեմիայի հետ գործակցությամբ:

Միաժամանակյա խաղը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում, ժամը 14-ին: