Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագրեր Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Տիգրան Վանիկի Մկրտչյանը հայ դիվանագետ է, քաղաքական գիտությունների թեկնածու, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։