22 մայիսի 2007 - 18:13 AMT
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը հաջող խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ
Այսօր հեռախոսազրույց է կայացել Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Գելա Բեժուաշվիլու միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Խոսակցությունը տեղի է ունեցել Գ. Բեժուաշվիլու նախաձեռնությամբ, ով իր հայ գործընկերոջը շնորհավորել է հաջող խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցերը եւ դրանց զարգացման հեռանկարները: