22 մայիսի 2007 - 20:08 AMT
Հայաստանի ընտրությունները պետք է ազդանշան դառնան Ռուսաստանի համար
Հայաստանում անցած ընտրությունները պետք է Ռուսաստանի ուշադրությունը գրավեն այնքանով, որ նախընտրական արշավի ընթացքում վերջին տարիներին առաջին անգամ քննարկվում էր Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի հարցը, նրա եւ Արեւմուտքի հետ համագործակցության սահմանների եւ հնարավորթյունների հարցը: Այդ մասին «Իզվեստիյա» թերթում գրում է ԱՊ Երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա կարծիքով, «մտածելով սեփական շահերի մասին` Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարող հետագայում եւս հին ուղեբեռով առաջ շարժվել, որ միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին կենացները բավական չեն, որ ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունները չեն տանում առանց փողկապի հանդիպումներին նախագահների միջեւ»: «Եթե Ռուսաստանի շահերը Կովկասում չեն վերջանում նրա պետական սահմանի վրա, ժամանակն է, որ մենք լրջորեն դրանցով զբաղվենք Հայաստանում»,- ընդգծել է Զատուլինը: