23 մայիսի 2007 - 15:15 AMT
Լիոնում տեղի կունենա գիտաժողով «Հայության հիշողության» մասին
Մայիսի 25-26-ին Հայաստանի կրթության նախարարության եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ Լիոնում տեղի կունենա «Հայության հիշողության» մասին գիտաժողով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը, գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն գիտնականներ, պատմաբաններ եւ ազգագրագետներ Ֆրանսիայից, Հայաստանից եւ այլ եվրոպական երկրներից: Գիտաժողովի ավարտին կհայտարարվի «Հայության հիշողության կենտրոնի» ստեղծման մասին` ողջ Ֆրանսիայի տարածքում եւ եվրոպական այլ երկրներում նման կենտրոնների ցանց ստեղծելու նպատակով: