13 հոկտեմբերի 2016 - 16:08 AMT
Բոբ Դիլանը` գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր

Բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը շնորհվել է «ամերիկյան երգարվեստում նոր բանաստեղծական արտահայտչականության ստեղծման համար»:

Բոբ Դիլանը ամերիկացի երգիչ է, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ։ կսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներին։ Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ:

Նոբելյան կոմիտեի կանոնադրության մեջ ասվում է, որ «գրականություն է համարվում ոչ միայն գեղարվեստական գրականությունը, այլ նաև այլ ստեղծագործությունները, որոնք իրենց ձևով կամ ոճով գրական արժեք են ներկայացնում»: