23 մայիսի 2007 - 18:43 AMT
Հայաստանը ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի անդամ
Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ընտրություններին Հայաստանը` վեց տարի ժամկետով, ընտրվեց ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի` UNCITRAL-ի անդամ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովը կամ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը ստեղծվել է 1966 թ.-ին: Գլխավոր ասամբլեան ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ին օժտել է լայն մանդատով` առաջ մղելու միջազգային առեւտրային իրավունքի ներդաշնակեցումն ու ունիֆիկացիան: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի տարեկան նիստերը փոփոխաբար կայանում են Նյու Յորքում եւ Վիեննայում: