18 հոկտեմբերի 2016 - 11:26 AMT
Նախագահը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին ազատել է պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էմիլ Բաբայանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.

Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Էմիլ Բաբայանը 2012թ. հունվարի 9-ից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն էր,2008թ.հուլիսի 11ից -2012 հունվարի 9-ը պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս: