18 հոկտեմբերի 2016 - 11:41 AMT
Դավիթ Բաբայան. Շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ

Եթե եղանակային պայմանները չխանգարեն, ապա շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, գրում է Aysor.am-ը:

«Սպասում ենք այդ հանդիպմանը: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, նախատեսված է, որ այս շաբաթվա վերջին կլինի հանդիպումը», - նշել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ շաբաթվա վերջում համանախագահները կայցելեն տարածաշրջան: