25 մայիսի 2007 - 15:37 AMT
Աղանդավորը անկարգությունների է դիմել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում
Մայիսի 24-ի առավոտյան անհայտ անձն անկարգությունների է դիմել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում: Բարձրանալով Մայր տաճարի սուրբ խորանի վրա, վանդալը նետել է այդտեղ գտնվող սրբություններն ու շուրջառները; Սպասավորներին հաջողվել է կասեցնել այդ բարբարոսությունը, որից հետո անհայտը փախուստի է դիմել: Իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել վանդալի անձը: Դա եղել է մերձակա գյուղերից մեկի բնակիչը, որը հոգեպես անհավասարակշիռ է եւ անդամակցում է «Եհովայի վկաներ» աղանդին: Քննության շահերից ելնելով, նրա անունը դեռեւս չի հրապարակվում, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: