25 մայիսի 2007 - 16:37 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են աշխատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են աշխատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում (Հելսինկի) անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի անդամների առջեւ: Նրա խոսքերով, ղարաբաղյան խնդրի լուծումը կախված է Ադրբեջանից եւ Հայաստանից եւ երկու երկների շահերից է բխում:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ես գարնանը այցելեցի տարածաշրջան, ներկայացնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքները հիմնականն են հակամարտության լուծման հարցում»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: