25 մայիսի 2007 - 17:23 AMT
Հոլանդիայում տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշար
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարը կկայանա հոլանդական Ալմելո քաղաքում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների միությունում` FAON, այդ կազմակերպության անդամ «Երեւան» հիմնադրամի կազմակերպած ֆուտբոլային մրցաշարին կմասնակցեն թիմեր Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից եւ Նիդերլանդներից: «Երեւան» հիմնադրամում կան նաեւ հայեր Թուրքիայից, Հրանտ Դինքի ընկերներն ու համադասարանցիները, որոնք հրավիրում են հայ համայնքին մասնակցել այդ միջոցառմանը: «Մենք երբեք չենք մոռանա մեր զոհվածներին եւ պետք է միշտ հիշենք նրանց»,-դիմել են կազմակերպիչները հայ համայնքին:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց հունվարի 19-ին Ստամբուլում` 17-ամյա իսլամիստ Օգյուն Սամաստի ձեռքով: