19 հոկտեմբերի 2016 - 10:29 AMT
ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է մարդատար մեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Շինուհայր գյուղում կան տեղումներ ձյան տեսքով:

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: