25 մայիսի 2007 - 18:38 AMT
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրվել էր մայիսի 11-ին: Մինչ 2007 թվականի մայիսի 10-ը նա զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: