25 մայիսի 2007 - 19:30 AMT
Իլհամ Ալիեւը համաձայնվել է հանդիպել Սանքտ Պետերբուրգում Ռոբերտ Քոչարյանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնվել է հանդիպել Սանքտ Պետերբուրգում Ռոբերտ Քոչարյանի հետ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ինչպես այսօր լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ավարտին, բանակցությունների հերթական փուլը նախագահների մակարդակով տեղի կունենա հունիսի 9-ին, հաղորդում է Day.az-ը: