26 մայիսի 2007 - 15:15 AMT
Թուրքիայի ղեկավարը վետո է դրել ժողովրդի կողմից նախագահի ընտրության վերաբերյալ օրինագծին
Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը վետո է դրել սահմանադրական փոփոխությունների վրա, որոնք թույլ կտային անցկացնել պետության ղեկավարի ուղիղ ընտրություններ: Ներկայիս համակարգով նախագահին ընտրում է խորհրդարանը: Օրինագիծը ներկայացվեց այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամները ընդդիմադիր կուսակցություններից բոյկոտեցին քվեարկությունը Աբդուլլահ Գյուլի թեկնածության վերաբերայլ, որին առաջադրել էր իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն: Նրա խոսքերով, սահմանադրության փոփոխման համար ծանրակշիռ պատճառներ չկան: Գյուլն հանել է իր թեկնածությունը եւ հուլիսի 22-ին կառավարությունը նշանակել է վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է մեկ անգամ եւս ներկայացնել այդ օրինագօծն, ընդ որում անփոփոխ թողնելով այն: Ըստ սահմանադրության նախագահ Սեզերը չի կարող երկրորդ անգամ վետո դնել նույն օրինագծին: Նա կամ պետք է ընդունի այն, կամ պետք է երկրում հանրաքվե հայտարարի:

Այժմ խորհրդարանն ընտրում է նախագահին յոթ տարով, ընդ որում երկրորդ ժամկետի հնարավորությունը բացառվում է: Առաջարկված սահմանադրական փոփոխություններն ենթադրում են, որ պետության ղեկավարը կընտրվի եւս հինգ տարով, ընդ որում իրավունք կունենա առաջադրվել նաեւ երկրորդ ժամկետի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում Ա.Գյուլին առաջադրելու փորձն երկրում քաղաքական ճգնաժամ առաջացրեց:Աշխարհիկ ընդդիմությունը մեղադրում է Գյուլին, որ նա գաղտնի ծրագրեր ունի Թուրքիայի իսլամացման վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունները մի շարք բողոքի ցույցեր կազմակերպեցին Ա.Գյուլի թեկնածության դեմ, սակայն, ըստ հասարակական կարծիքի հարցումների, ԱԶԿ-ն շարունակում է մնալ երկրի ամենաշատ ժողովրդականություն վայելող կուսակցությունը: