21 հոկտեմբերի 2016 - 10:40 AMT
ՀՀ ճանապարհները անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում թույլ մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդացեք նաև՝ Ջերմաստիճանը հոկտեմբերի 21-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը՝ կնվազի