21 հոկտեմբերի 2016 - 12:26 AMT
Բան Կի Մունը հաստատել է. Հալեպում ժամանակավոր հրադադար է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հաստատել է Հալեպում ռմբակոծությունների դադարեցման մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստվում է դեղամիջոցներ հասցնել Սիրիա։

ՄԱԿ-ը դեռևս չի կարողանում մուտք գործել Հալեպ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բան Կի Մուն ողջունել է Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների դադարեցումը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հոկտեմբերի 20-ից Հալեպում մեկնարկել է մարդասիրական հրադադարը․ ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց։