21 հոկտեմբերի 2016 - 16:45 AMT
Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցելու է նաև Հայաստանը, թուրքական Hurriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում:

Ժյուրիի կազմում են դերասան Իրեմ Ալթուղը, օպերատոր Ուղուր Իչբեքը, ակադեմիկոս Նիկոլա Վուկջեվիչը և պրոդյուսեր Յոնցա Էրթյուրքը: Ժյուրիի նախագահն է ռեժիսոր Էրդոն Քըրալը:

Իզմիրի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 400 կարճամետրաժ ֆիլմ 78 երկրից, այդ թվում Իրանից, Գերմանիայից, Հայաստանից, Իտալիայից, Կուբայից, Աֆղանստանից, Ճապոնիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԵՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից, Իրաքից: