22 հոկտեմբերի 2016 - 11:47 AMT
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի ԱԱ-ի ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու Աշխարհի 2019-ի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին:

Ընտրական փուլի հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի օգոստոսի 2-ից 17-ը: Վիճակահանությունը տեղի կունենա 2016-ի դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու ԱԱ-ի ընտրական փուլին:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հուլիսին դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: