29 մայիսի 2007 - 16:53 AMT
Վրացիների միայն չորս տոկոսն է Հայաստանին համարում բարեկամական երկիր
Վրաստանի բնակչության հարցման համաձայն, որն անցկացվել է «Ջորջիան քոնսալթինգ գրուպի» կողմից, Վրաստանի բարեկամների շարքում առաջին տեղն են գրավում Ադրբեջանն ու Ուկրաինան:

Վրաստանի բարեկամ երկրների ցուցակը հետեւյալ տեսքն ունի.

1-2. Ադրբեջան ու Ուկրաինա` 12ական տոկոս
3-4. ԱՄՆ եւ Էստոնիա` 10ական տոկոս
5. Թուրքիա` 8 տոկոս
6. Գերմանիա` 6 տոկոս
7. Հայաստան` 4 տոկոս
8-9. Լեհաստան, Ղազախստան` 3ական տոկոս
10. Թուրքմենստան` 2 տոկոս

Մյուս պետություններին բաժին հասավ հարցվածների ձայների 20 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Վրաստանի բարեկամների թվում նշվել է ավելի քան 50 պետություն. Վրաստանի բարեկամների շարքում Ռուսաստանի անունը տվել է հարցվածների 1 տոկոսը:

Հարցվածների 56 տոկոսը Ռուսաստանին համարում է Վրաստանի նկատմամբ անբարիացկամ տրամադրված պետություններից մեկը, իսկ 31 տոկոսը հայտարարել է, որ Վրաստանը թշնամիներ չունի: 13 տոկոսը ձեռնպահ է մնացել: Հարցմանը մասնակցել է 1123 մարդ, հաղորդում է Գռուզիա-Online-ը: