29 մայիսի 2007 - 17:22 AMT
Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը թարգմանվել է հոլանդերեն
Հոլանդական ազգային ռադիոյի եթերում քննարկում է կայացել է Թաներ Աքչամի «Ամոթալի քայլ. Հայոց ցեղասպանություն եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի քննարկումը, որը թարգամնվել է հոլանդերեն «Հայոց ցեղասպանություն» անվանումով: Քննարկմանը մասնակցում էին ցեղասպանության հարցով մասնագետ Թոն Զվաանը եւ Մայքլ Լեյզենբերգը, ով գրքի մասին քննադատական հոդված է գրել Handelsblad թերթում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON), քաղաքական գործիչները Նիդերլանդներում եւս քննարկում են Հոլանդիայում թուրք քաղաքական գործիչների կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքումը` կապված Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների հետ: